Կարմիր խաչը սնունդ է տրամադրել ապաստարաններում ապրող մարդկանց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերներն այս օրերին սնունդ են տրամադրել՝ նախատեսված ապաստարաններում ապրող մարդկանց համար։ Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի Ֆեյսբուքի էջից:

«Սննդի փաթեթներն ընդհանուր առմամբ ներառել են 1000-ից ավելի մակարոնի տուփ, 1400 լիտր արևածաղկի ձեթ, 2000 կգ շաքարավազ, 400 կգ աղ»,- ասված է գրառման մեջ:

--00—ԼՄ