Ալիևին «նվեր» է սպասվում. պատերազմը տեղափոխելու ենք Ադրբեջանի տարածք. Կոմանդոս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Պատերազմական շատ դժվար դրություն է, սակայն մերոնք տիրապետում են իրավիճակին։ Պատրաստվում ենք Ալիևին մի փոքր «նվեր» տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանը։

«Ահաբեկչական ուժերի դեմ կռիվը դժվար է, բայց մենք կամաց-կամաց իրենց թույլ կողմերը հասկանում ենք ։ Սպասում ենք այն փուլին, որ պետք է հաջողություններ ունենանք։ Իսկ հաջողությունն այն է, որ մենք մի քիչ իրենց տարածքներից գրավենք։ Մեր տարածքներն ազատելը «նվեր» չի լինի Ալիևին։ Հիմա  մենք պատրաստվում ենք մեր տարածքներն ազատել ու մի քիչ էլ առաջ գնալ»,- ընդգծել է Կոմանդոսը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ