Պատերազմի ժամանակ բոլորս պետք է ձգենք գոտիները, պաշտոնյան պետք է օրինակ ծառայի. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այն տեսակետին է, որ պատերազմի ժամանակ բոլորս պետք է ձգենք գոտիները: 24News-ի հետ զրույցում ընդգծում է՝ գոտիները ձգողները, առաջին հերթին, պետական ոլորտի աշխատողներն ու պաշտոնյաները պետք է լինեն ու օրինակ ծառայեն մյուսներին:

Մանուկյանն այն համոզմանն է, որ պետական համակարգում աշխատավարձային քաղաքականությունը պետք է փոխվի: Որպես օրինակ ներկայացնում է. «Պատգամավորներ կան, որ բացակայում են նիստերից: Եթե բացակայությունը հարգելի չէ, ապա աշխատավաձից որոշակի գումար պահվում է, բայց նա շարունակում է պարգևավճար ստանալ: Խոսքն, իհարկե, նախակորոնավիրուսային իրավիճակի մասին է: Իմ կարծիքով՝ նիստերից բացակայող պատգամավորը պետք է զրկվի նաև պարգևավճարից: Դա նույնպես աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոց է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ