Իրանի հոգևոր առաջնորդը, փաստորեն, Ալիևին և Էրդողանին ստախոս անվանեց. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանի հոգևոր առաջնորդը, փաստորեն, Ալիևին և Էրդողանին ստախոս անվանեց՝ ասելով. «թեպետ ոմանք հերքում են ահաբեկիչների ներկայությունը, բայց մենք վստահության արժանի տեղեկություններ ունենք դրանց ներկայության վերաբերյալ»:

Ովքե՞ր են հերքում՝ Ալիևն ու Էրդողանը, ու՞մ խոսքերը հերքեց՝ Ալիևի ու Էրդողանի, հետևաբար, ու՞մ անուղղակի անվանեց ստախոս, Ալի Խամենեին, իհարկե, Ալիևին և Էրդողանին»։

--00--ԱԹ