Ստեփանակերտում օդային տագնապ է. քաղաքին հարվածներ են հասցրել «Սմերչ»-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Ստեփանակերտ

Լրագրող Դավիթ Թորոսյանն Արցախից հայտնում է, որ Ստեփանակերտում միացել է օդային տագնապ ազդանշանը։

Քաղաքին հասցվել են բազմաթիվ հարվածներ։ Նախնական տվյալներով կիրառվել է «Սմերչ»։

Հայտնում է ANNA-NEWS-ի տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ Ստեփանակերտը հարձակման է ենթարկվել կասետային ռումբերով։ Հարվածը հասցվել է կենտրոնական շուկայից արևելք ընկած հատվածին:

--00--ԱԹ