Կոտայքում բախվել են 2 Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24News  

վթար

Նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորին ու մահացածին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։  

 --00—ՄՀ