Վճռաբեկ դատարանն արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտված Գասպարիին և Ասլան Ավետիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

Հոկտեմբերի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել է 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ դատախազության բողոքը, բեկանել նրա մեղադրական դատավճիռը եւ կայացրել արդարացման դատական ակտ։

Մեկ այլ որոշմամբ էլ, որ կայացվել է դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, բեկանել նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Ասլան Ավետիսյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը՝ հռչակելով նրա անմեղությունը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։

Հասարակական գործիչ Վարտգեզ Գասպարին դատապարտվել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով խուլիգանության համար, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը՝ ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգության ժամանակ իշխանության ներկայացուցչին չենթարկվելու համար։ Առաջադրված մեղադրանքում նրանք իրենց մեղավոր չէին ճանաչել։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս