Ալիևը խամաճիկ է Թուրքիայի ռազմական հրամանատարության ձեռքում. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

«Ադրբեջանցիների սիմվոլիկ օրերը գալիս, գնում են, բայց հաղթանակը չի գալիս, ու չի էլ գալու»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցիների հայտարարություններին, թե «դրոշի օրը» Շուշիում պետք է Ադրբեջանի դրոշը ծածանեն, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Խոսելով Ալիևի հայտարարության մասին, թե «Ադրբեջանի կազմում ընդգրկվելիք Լեռնային Ղարաբաղում հայերը կարող են ապրել խաղաղ ու հանգիստ», պատգամավորն ընդգծեց՝ հայերի խաղաղ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է: Այնպես, որ, հավելեց նա, Թուրքայի ձեռքին խամաճիկ դարձած Ալիևի ասածն աբսուրդ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ