Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի մեկ ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԹՍ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է ՀՀ տարածքում հակառակորդի ևս մեկ ԱԹՍ խոցելու մասին:

«Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ»,- հայտնում է ՊՆ խոսնակը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:

--00--ԱԹ