Թիկունքից՝ հայոց բանակին. ՊԵԿ-ն ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվորեն մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց բանակին։

Ընդհանուր առմամբ, արդեն շուրջ 530 միլիոն դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին։

Զուգահեռաբար, Պետական եկամուտների կոմիտեն ակտիվորեն ներգրավված է այս օրերին կազմակերպվող ակցիաներում։

Կոմիտեն միացել է «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը և ուղարկել է թղթի թափոնների առաջին խմբաքանակը։ Գործընթացը կլինի շարունակական։

Բացի դրանից՝ կոմիտեի աշխատակիցները հանդես են գալիս առաջնագծին օգնելու սեփական նախաձեռնություններով։ Օրերս ՊԵԿ աշխատակիցը Nissan Pathfinder մակնիշի իր անձնական մեքենան նվիրաբերել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ համոզված լինելով, որ այն այսօր առավել անհրաժեշտ է ՊՆ-ին և կծառայի հաղթանակին։

Հանուն առաջնագծի, հանուն հաղթանակի։

--00--ԱՀ