Մոտ օրերս դրանց վայնասունը կլսեք, զորքը լայնամաշտաբ հակահարձակման է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Պատերազմի ամենավտանգավոր շրջափուլն անցել ենք։ Կոտրել ենք թշնամում ողնաշարը։ Մերոնք լայնամասշտաբ հարձակում չեն ձեռնարկում, որովհետև դեռ թափառող պարտիզանական խմբեր կան, որոնց պետք է ոչնչացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Ազատամարտիկը վստահ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկացել է, որ իր ռեսուրսները սպառվել են։ 

«Ալիևն աղաչում է, որ այս վիճակում պատերազմն ավարտեն, որովհետև գրաված դիրքերն էլ ամբողջությամբ կորցնելու վտանգը զգում է։ Այս պատերազմն իրենք տանուլ են տվել։ Ադրբեջանում խուճապ է սկսվել։ Մերոնք ուզում ենք լայն հակագրոհ ձեռնարկել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ