Հայր Ալիևը հին գայլ էր, տղայից խելոք էր, կրտսեր Ալիևն իրեն թուրքերի ձեռքն է գցել. Լոքմագոզ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը վստահ է՝ Թուրքիան Ադրբեջանի ռուսական «շկոլա» անցած պաշտոնյաներից ուզում է ազատվել: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ Ադրբեջանի ղեկավարումը Թուրքիան ցանկանում է իր գեներալներին ու սպաներին հանձնել:

Հիշում է՝ այդպես է եղել նաև 1992-ի հեղափոխության ժամանակ, երբ թուրքերի ձեռամբ Էլչիբեյը դարձավ Ադրբեջանի նախագահ, ինչը ժամանակներ անց դատապարտում էր Հեյդար Ալիևը:

«Այժմ, փաստորեն, իր որդին է նույն խաղացողը դարձել Թուրքիայի համար: Հայր Ալիևը հին գայլ էր, տղայից խելոք էր, բայց կրտսեր Ալիևն իրեն թուրքերի ձեռքն է գցել: Խաղում է անպես, ինչպես կասի Թուրքիան»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԼՄ