Հարավային ուղղությամբ աշխատում է ադրբեջանական ռազմական ավիացիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ավիացիա

Հարավային ուղղությամբ աշխատում է ադրբեջանական ռազմական ավիացիա: Այս մասին հայտնում է Banak.info կայքը:

Ինչպես հայտնել են Արցախի ՊԲ-ից, նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ:

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 խփված զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

--00--ԱԹ