Կովկասի տարածքում նոր ահաբեկչական անկլավի կազմավորման սպառնալիք կա. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԼՂ կարգավորման հարցին: Լրագրողը հետաքրքրվեց` հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխումը, Ռուսաստանն արդյոք պատրաստվո՞ւմ է ակտիվացնել հակաահաբեկչական քայլերը: 

Զախարովան նշեց, որ այս հարցում անհրաժեշտ է նաև հակաահաբեկչական խնդիրներով զբաղվող փորձագետների կարծիքը: 

«Տեղեկություններ են ստացվում, որ Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների ահաբեկիչներ են տեղափոխվում, որոնց ձեռքերը Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ արյունոտված են»,- ասաց նա` հիշեցնելով, որ այս մասին փաստել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց` մտահոգիչ է այն, որ այստեղ տեղափոխվում են արմատական վարձկաններ, որ ջիհադիստների գաղափարախոսությանն են հավատարիմ, և սա նոր ահաբեկչական անկլավի կազմավորման սպառնալիք է՝ արդեն Կովկասի տարածքում: 

Զախարովան նշեց` այս մասին Ռուսաստանը հայտարարել է բացահայտ կերպով, անմիջապես այս տեղեկությունները ստանալուն պես: 

Ամփոփելով նախորդ յոթ օրը՝ Զախարովան ասաց, որ շաբաթվա ընթացքում ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը պահպանվեց, կրակոցներ էին շփման գծի ողջ երկյանքով, թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքներ:

«Կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խաղաղ բնակիչներին չթիրախավորել, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն: Պետք է գործնականում պահպանել հրադադարի ռեժիմը, թույլ չտալ լարվածության աճ, բանակցությունների վերսկսում»,- ասաց նա:

--00--ԱԹ