Մակրոնը հայտարարել է շենգենյան գոտու սահմաններին վերահսկողության ուժեղացման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է շենգենյան գոտու սահմաններին վերահսկողության ուժեղացման մասին՝ պայմանավորված ահաբեկչական սպառնալիքների աճով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք այդ վերահսկողության շրջանակներում որոշել ենք կրկնապատկել սահմանին տեղակայված ուժերի քանակը։ Ոստիկանների, ժանդարմների, զինվորականների թիվը 2400-ից կդառնա 4800», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

 --00—ՄՀ