Հայրիկն ասում էր՝ դու պիտի ընտանիքը պահես․ Արմանի կինը երեխաներին մեքենայով Երևան է տարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Արցախցի Մարինեն առանց երկմտելու մեքենան ինքնուրույն վարելով իր երեխաներին ու մեկ այլ ընտանիքի տեղափոխել է Երևան։ Պատմում է, որ ընթացքը ծանր է եղել, բայց չի ընկճվել։

Բեքնազարյանների ընտանիքում հերոսություններով ոչ միայն Մարինեն է հայտնի, այլև ամուսինը՝ Արմանը, որն օրեր առաջ՝ հայրենիքը պատշպանելիս հերոսաբար զոհվել է։ 

«Հայրիկն ասում էր՝ որ եթե ես չգամ, դու պիտի ընտանիքին տեր կանգնես։ Չթողես մայրիկը լացի»,-պատմում են Արմանի երեխաները։

Մարտական ընկերն էլ հիշում է, թե ինչպես էր Արմանը զինվորներին իր երեխաների նման վերաբերվում․ «Զինվորներին տղաս էր ասում, մեզ էլ հյուրի պես էր ընդունում։ Ասում էր՝  հայրենիքն իր երկրորդ տունն էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ