Արցախցի փոքրիկներն այսօր ևս Տիկնիկային թատրոնի հյուրն էին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

․

ՀՀ կրթույթան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Արեգնազան կրթահամալիրի ժողովրդական երաժշտության խմբակը հանդես է եկել կատարումներով արցախցի փոքրիկների համար:

Պատանի երաժիշտները համերգի ընթացքում կատարել են աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական երգեր իրենց լեզուներով, այդ թվում` գերմաներեն, իռլանդերեն, անգլերեն, լատիներեն և այլն: Ստեղծելով բեմ-հանդիսատես անմիջական շփում` հընթացս կատարումների վերաբերյալ երեխաներին տրվել են հարցեր` նրանց հետ մտովի ճանապարհորդելով մայրցամաքից մայրցամաք: Միջոցառումը եզրափակվել է կոմիտասյան կատարումներով:

Համերգի ավարտին փոքրիկ հանդիսատեսին բաժանվել է անակնկալներով քաղցրավենիք:

--00--ԱՀ