Էական է քաղաքական շահը, տնտեսական շահը, բայց ոչ արժեքները և ոչ մարդու իրավունքները․ ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Արտակ Բեգլարյան

Ես անընդհատ բախվում եմ այն իրականությանը, որ այո՛, շատ-շատերն արտերկրում հասկանում են մեզ, ցավում մեր կորուստների և տառապանքների համար, բայց զուտ մարդկայնորեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Երբ հարցը հասնում է որոշում կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։ Էական է քաղաքական շահը, էական է տնտեսական շահը, բայց ոչ արժեքները և ոչ մարդու իրավունքները»,- նշեց նա։

--00--ԱՀ