Կանադայի վարչապետն և Ֆրանսիայի նախագահը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

«Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Կանադային վարչապետը իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ:

Աղբյուրի համաձայն երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը:

--00--ԱՀ