44-ամյա Վահագն Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 44-ամյա Վահագն Մարտիրոսյանը։

Նա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13․00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել։
Վահագն Մարտիրոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, զանգել՝ 1-02, /0222/ 2-22-02 հեռախոսահամարներով։

--00—ԼՄ