Վաղը ևս տեղումներ են սպասվում. նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

անձրև

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ