Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակը. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

միշուստին

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել համավարակային իրավիճակն ու համաշխարհային անկայունությունը տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար: 

«Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու համաշխարհային ընդհանուր անկայունությունը, որպեսզի տնտեսական, իսկ երբեմն նաև քաղաքական առավելություն ստանալու համար»,- ասել է Միշուստինը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ժամանակ, ապա հավելել, որ այս ամենը տեղի է ունենում Բելառուսում, Ղրղզստանում առկա բարդ իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին:

«Այս պայմաններում համագործակցության անդամ երկրները պետք է աջակցեն կառուցողական փոխգործակցությանը, ակտիվ աշխատեն, միմյանց համար մնան ամենամոտ տնտեսական գործընկերները»,- ասել է Միշուստինը:

--00—ԼՄ