ՌԴ-ն պատրաստ է ԱՊՀ գործընկերներին օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1.jpg

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ աջակցել ԱՊՀ գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Միշուստինը նշել է, որ ռուսական թեստերն արդեն փոխանցվել են ԱՊՀ անդամ բոլոր երկրներին, Ռուսաստանի Դաշնությունը կաշխատի գործընկերներին մատակարարել Covid-19-ի պատվաստանյութ:

«Կորոնավիրուսը, ցավոք, դեռ չի նահանջում: Մեր մասնագիտացված կառույցները միասին աշխատում են՝ կանխելու այս հիվանդության տարածումը: Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել ՌԴ պատրաստակամությունը՝ ԱՊՀ գործընկերներին օգնել, նրանց հետ կիսել մեր ունեցած ձեռքբերումները»,- ասել է նա:

Միշուստինը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերը արդեն փոխանցվել են ԱՊՀ անդամ երկրներին:

--00--ԱԹ