Սորոսականներից ոմանք մեկ գիշերում փոխել են հայացքներն ու դիմել ՌԴ-ին. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Մարդիկ, ովքեր գրում էին՝ «Պուտին կապուտ վ Կառաբախե», ովքեր ասում էին, որ այս պատերազմը հրահրել է Ռուսաստանը, ովքեր ֆինանսավորվել են ու շարունակում են ֆինանսավորվել Ջորջ Սորոսի գրասենյակի կողմից, մեկ գիշերվա մեջ հայացքները փոխեցին ու դարձան ռուսասեր, ռուսահպատակ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ որոշ սորոսականներ այս օրերին դիմել են ՌԴ-ին ու համագործակցության պատրաստակամություն հայտնել:

«Ես հարգում եմ բոլոր մարդկանց հայացքները, բայց ընկալել ու ընդունել չեմ կարողանում այն մարդկանց, որոնք հանուն գրանտալափի փոխում են հայացքները: Իսկ Ռուսաստանում պատգամավորները, «лопух»-ի տերև չեն, նրանք ամեն բան արձանագրում ու հիշում են»,-ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ