Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

Ստեփանակերտ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է. 

«Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։

Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։

Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական  հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»։

--00--ԱԹ