BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական ԱԹՍ արտադրողներին

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News  

բայրակթար

Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք կիրառվում են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ:

«Ընկերությունը հավատարիմ է իր քաղաքականությանը և երբեք չի թույլատրել իր արտադրանքի օգտագործումն այնպիսի միջոցների մեջ, որոնք կարող են սպառնալիք լինել մարդկային կյանքի համար»,- ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ BERINGER-ի արտադրանքը նախագծվում և մշակվում է Ֆրանսիայում քաղաքացիական նշանակության ընդհանուր ավիացիայի համար:

BERINGER AERO ընկերությունը զբաղվում է օդանավերի համար նախատեսված անիվների, արգելակման համակարգերի արտադրությամբ:

 

  --00—ՄՀ