Սիրիացի վարձկանների հանգամանքը եզդիներին էլ ավելի է մոտիվացնում կռվել Արցախում. Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շնորհակալ է ճակատագրին, որ թե՛ իր, թե՛ իր ազգի բախտը հայերի հետ են կիսում: 24News-ի հետ զրույցում նշեց՝ եզդիների արդեն երկրորդ ջոկատն է մեկնել ռազմաճակատ: 

«Սիրիացի վարձկանների հանգամանքը եզդիներին էլ ավելի է մոտիվացնում կռվել Արցախում: Մեր տղերքի միակ խնդիրը դիրքային փոփոխություններ անելն ու առաջ գնալն է: Իսկ իմ համայնքն ու ռազմաճակատի ընկերներս վստահեցնում են՝ հաղթելու ենք»,- ընդգծում է Բաքոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ