ՊԲ-ն մարտերում տեխնիկա է կիրառել, օդը հուսալիորեն փակ է․ զինվորները ոգևորված են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Քիչ առաջ վերադարձել եմ Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում: Սակայն կա մի բան, որն անհնար է չնկատել: Այս մասին հաղորդում է ANNA-NEWS տելեգրամ-ալիքը:

«Վերջապես Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն մարտում տեխնիկա է կիրառել: Դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Դեռևս մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ ԱԹՍ-ներն աշխատում են հակառակորդի ուղղությամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունն աստիճանաբար նվազում է: Առաջնագծում զինվորները ոգեշնչվել են, քանի որ նրանց գլխավերեւում այլեւս ԱԹՍ-ների շուրջօրյա «բզզոց» չկա: Այժմ կարելի է պատրաստվել ապագա գործողություններին, ինչպես ասում են առաջնագծում մեր ծանոթները»,- գրում է ալիքը:

--00--ԱՀ