«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը․․․». Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադաձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։

168.amի հետ զրույցում ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը շեշտեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ ռազմաճակատի մասին տեղեկություններ ստանալու համար խնդրեց հետևել պաշտոնական աղբյուրներին:

«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Ինձ մոտ գտնվող ընկերներիցս մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

--0--ԿԿ