Մայրաքաղաքը սպասարկող տրանսպորտն օրվա ավարտին ախտահանվում է. ԱԱՏՄ-ն ստուգայցեր է անում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկել են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։

««Երևանի Մուրատ» ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։

ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղևորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. COVID-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրությունում։

--00—ԼՄ