Անկարայի համար գնալով բարդանում է վարձկանների հավաքագրումը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24News

վարձկան

Անկարայի համար գնալով ավելի դժվար է դառնում Արցախ ուղարկելու համար վարձկանների հավաքագրելը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է, որ անընդհատ Սիրիա են ուղարկվում թուրք-ադրբեջանական զորքերի կողմից Արցախում պատերազմին մասնակցող և մահացած զինյալների մարմինների նոր «խմբաքանակներ»: Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների խմբավորումների շարքերում մահացածների թիվը կազմել է առնվազն 250 հոգի:

Թուրքիան փորձում է հնարավորինս շատ վարձկանների հավաքագրել` Արցախ ուղարկելու համար, քանի որ ավելի քան 300 իսլամիստներ չեն ցանկացել պատերազմել հայերի դեմ և վերադարձել են Սիրիա: 

Թուրք հավաքագրողները սուննի իսլամիստներին սրբազան պատերազմի կոչ են անում: Վերջիններս ժամանում են Ադրբեջան և տեսնում, որ իրականում որևէ սրբազան պայքար չկա: Ավելին, ադրբեջանցիները հավատակից չեն: Ադրբեջան ուղարկված զինյալներից շատերն այդ մասին անգամ չգիտեն էլ, և այդ փաստի բացահայտումը նրանց՝ Սիրիա վերադառնալու պատճառներից մեկն է:

Զինյալների շրջանում կորուստների հաջորդ պատճառը տեղի կարգերին հարմարվելու բարդություններն են: Ադրբեջանի բնակչությունը չի պահպանում շարիաթի օրենքները, չի աղոթում, նամազ չի անում, Ղուրանով արգելված քայլեր է անում: Այս հիմքով էլ բնակչության ու զինյալների միջև հակասություններ են ծագում:

--00--ԱԹ