Քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ մենք կորցրել ենք այդ տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

պատերազմ

Ողջ օրը ե՛ւ դիրքերի, ե՛ւ բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել է հրետակոծություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Օրվա ընթացքում փորձեր անում են, հրետակոծում են, պատասխանն էլ ստանում են»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց․

«Հավատացեք, եթե նշանակալի նահանջ ենք ունենում, մենք հայտնում ենք, իսկ եթե դուք շուտ եք իմանում, քանի որ ինչ-որ մեկը ձեզ հայտնել է, ես չեմ կարող դա ասել, քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս այդտեղ»։

ՊՆ ներկայացուցիչը խնդրեց պատերազմի ժամանակ դրսևորել զգուշավորություն և առանձին պատկերացումները չներկայացնել որպես ճշմարտություն:

--00--ԱՀ