Շուշին պինդ պոպոկ է, Շուշին վերցնելը հեշտ չի, օրերի, ժամերի հարց է դրանց ետ շպրտելը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

«Շուշին պինդ պոպոկ է, Շուշին վերցնելը հեշտ չէ, օրերի, ժամերի հարց է դրանց ետ շպրտելը»,-24TV-ի եթերում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Ժան-Պիեր Նշանյանը և հավելեց, որ եթե անգամ հայերը բաժանվեն երկու մասի և իրար դեմ կռվեն Շուշիի համար, ոչ մեկին, ոչ էլ մյուսին չի հաջողվելու գրավել անառիկ բերդաքաղաքը։ 

«Էրդողանն ու Ալիևը անդաստիարակ էրեխեք են, չեն խրատվում, որ մեր հետ չեն կարող կռվել։ Ադրբեջանցին ո՞նց կարող է հաղթել, դրանց ուղեղն Ալիևն ու իր կլանը չի՞։ Այդ անգրագետները մեր մտային կարողությունները չունեն, որ մեզ հաղթեն։ Ալիևը խրտվիլակ է, եթե Էրդողանը չլիներ, դրանք կռվո՞ղ էին, 30 տարի սպասեցին, որ էսօ՞ր կռվեն։ Մի փոքր երկիր պայքարում է ահռելի ուժերի դեմ և չեն կարողանում ծնկի բերել, մենք արդեն հաղթել ենք։ Մեզ վրա եկած վարձկանները վաղը գնալու են Վրաստան և շարունակելու, մինչև Էրդողանը նպատակին հասնի, բայց էդ օրը չի տեսնելու։ Ահաբեկիչներին մեր վրա են բերել, մենք էլ ոչնչացնելու ենք, չեն հասցնի գնան Եվրոպա, մենք իրենց գործն ենք անում։ Եվրոպան սիրում է միայն խոսել, բայց մինչև մի քար վերցնի ու դնի, տարիներ կտևի։ Պատերազմի ելքը որոշված է, ամեն թիզի համար կռվող մեր էրեխեքը արդեն տեսել են ելքը»,- մեր հաղթանակին վստահ ասում է վաստակավոր արտիստը։։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--0--ԿԿ