Հենրիխ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

սպորտ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենոա»-ի դեմ:

Առաջին կեսում «գայլերը» բավականին ակտիվ էին, իսկ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռնված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոա»-ի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռքբերածով Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկ հեղինակ` աչքի ընկնելով 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3:

Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:

--0--ԿԿ