Արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում. Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Զարուհի Բաթոյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար:

Նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմում և շուտով կդրվի հանրային քննարկման:

#հաղթելուենք միասին»,- գրել է նախարարը:

--00--ԱՀ