Վրաստանում ցուցարարները խորհրդարանի շենքից երթով շարժվել են դեպի ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացած ընտրություններից դժգոհ հազարավոր մարդիկ և ընդդիմության առաջնորդներ խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անելուց հետո երթով շարժվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

Ըստ վրացական հեռուստաալիքիի ցուցարարները «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կոչով երթով շարժվել են դեպի ԿԸՀ ։

«Բոլորս որոշել ենք գնալ և պարետային ժամ սահմանել ԿԸՀ-ի համար: Ոչ ոք այնտեղ չի մտնի, ոչ ոք այնտեղից դուրս չի գա, քանի դեռ նոր ընտրություններ չեն նշանակվել»,- ասել է նա կողմնակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր 15:00-ին Թբիլիսիում և Բաթումիում մեկնարկել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, համաձայն որոնց՝ իշխող կուսակցությունը ստացել է 48.23 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան է անցել յոթ կուսակցություն, 2 դաշինք:

--00--ԱՀ