Հույս ունենք, որ թույլ չեք տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը.Արա Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում նաև ուժային կառույցների ղեկավարներին՝ վերջիններիս ուշադրությունը Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են միության ֆեյսբուքյան էջում:

Նամակներում նշվում է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում իրենց ծայրահեղ արտահայտիչ են դրսևորում:

Ռուսաստանի հայերի միությունից նաև հույս են հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը:

Գրառմանը կից հրապարակված է նաև տեսանյութ, որում երևում է սադրիչ գրառմամբ ադրբեջանական դրոշ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս