Վաշինգտոնում հայ երիտասարդների ֆեդերացիան բողոքի լուռ ակցիա է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում, ազգային ծառուղում գտնվող Լինքոլնի հուշահամալիրի մոտ այսօր բողոքի լուռ ակցիա է իրականացրել Հայ երիտասարդների միության «Անի» խումբը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ, Արցախի և ԱՄՆ-ի դրոշներն են, բացի դա բազմաթիվ պաստառներ, որոնցում կոչ է արվում դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան:

--00--ԱՀ