«France-Presse»-ը չի հրապարակել Փարիզում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

դեսպան

Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում․ հայտնում է Ermenihaber-ը։

«Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։ Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»։

Դեսպան Մուստաֆաևն իր էջում հրապարակել է նաև AFP-ի թղթակից Լյուղասի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։

Նամակում նաև հաղորդվում է, որ դեսպանի հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ 

--00—ՄՀ