Covid-ի պատճառով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

կորոնավիրուս

Հայաստանի ազգային գրադարանը տեղեկացնում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը ս.թ. նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է:

«Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում:

Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ, գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել:

Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլհասցեին:

[email protected]

Ընթերցողների Էլեկտրոնային գրանցման հայտաձև

ttps://is.gd/wUslLj»,- ասված է հայտարարության մեջ:

--0--ԿԿ