Թշնամական ուժերի ոչնչացումը Քարինտակի մատույցներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Պաշտպանության բանակը տեղեկացնում է՝ ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են:

«Կարմիր շուկայի ուղությամբ 14:20-ին թշնամական կողմի ձեռնարկած գրոհը ՊԲ կողմից հաջողությամբ կասեցվել է: Հարավ-արևելյան (Մարտունու) ուղղությամբ ևս ՊԲ ուժերը դրսևորում են արդյունավետություն:

Նշված հատվածում ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին կրել է մեծաթիվ կորուստներ:

Տեսանյութում ներկայացված են Քարին տակի մատույցներում թշնամական ուժերի ոչնչացման առանձին դրվագներ»,- հայտնում են ՊԲ-ից:

--00--ԱԹ

--0--ԿԿ