Զարեհ Սինանյանը կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Սինանյան

Սփյուռքի հարցերով գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի ղեկավար Սառա Անճարղոլյանը կորոնավիրուսով են վարակվել: ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահական և սոցիալական հարցերի մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստին այս մասին տեղեկացրեց ասաց ՀՀ վարչապետին առընթեր Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ Գլխավոր հանձնակատարն ու գրասենյակի ղեկավարն այդ պատճառով չեն կարողացել ներկա լինել նիստին:

--00--ԱԹ