Մոսկվան չի կիսում ԼՂ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը. խնդիրը ուժային լուծում չունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

զախարովա

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և այդ հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը: 

«Շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հավանաբար լսել եք, որ Անկարայից այս հարցի վերաբերյալ բազմիցս այլ հայտարարություններ են հնչել:

Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծմանը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

--00—ԼՄ