ՊԲ վճռականորեն պաշտպանում է մեր խորհրդանիշ Շուշին և պատրաստ է մինչև վերջ կատարել խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են: Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ, Արցախի պաշտպանության բանակը կատարել է և կատարում է Շուշիի պաշտպանությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

«Ռազմական գործողությունները կրում են որոշակի գաղտնիության բնույթ, այդ պատճառով երբեմն նույնիսկ ձեռքբերումների մասին չի հայտնվում»,- նշեց ՊԲ ներկայացուցիչը։

Սարումյանը վստահեցրեց, որ ՊԲ վճռականորեն պաշտպանում է մեր խորհրդանիշ Շուշին և պատրաստ են մինչև վերջ կատարել խնդիրները։

--00--ԱՀ