ՌԴ ՊՆ-ն ИЛ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել  մոտ 2000 խաղաղապահ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

խաղաղպահներ

Ռուսաստանը Ил-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր տեխնիկա։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցումը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողի, 90 զրահատեխնիկայի, 380 միավոր ավտոմեքենայի և հատուկ տեխնիկայի կազմով»,- ասել են գերատեսչությունից։

Պաշտպանության նախարարությունից հավելել են, որ զորակազմի հիմնական մասը 15-րդ առանձին մոտոհրաձգային  ստորաբաժանումն է։

--00—ՄՀ