Խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

․

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խոսեցի՛ք ամեն ինչից , բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞ ...

Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ« ինչուի՞ »պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ , որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...

Խոսե՜ք , քանի որ  զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի , խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել , սուտը համեղ չէ , անորոշությունն էլ՝ դառը : 

Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ :

Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից , չի՛ քննարկվել , երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ժողովուրդը տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ապա ում հետ է քննարկվել այս հարցը , ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում , բայց ոչ խորհրդարանը , նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը : 

Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!

Խնդրանքս ժողովրդին , չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»։

--00--ԱՀ