Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս երկու ինքնաթիռ է ուղևորվել ԼՂ

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

իլ-76

Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնայի Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վակայակչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասնմեկերորդ և տասներկուերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները թռիչք են իրականացրել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութական միջոցներ և զրահամեքենաներ են»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ