Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում՝ բացատրելու պայմանավորվածությունների իմաստն ու էությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն, և Կրեմլում լիահույս են, որ այդ բաատրությունները պատշաճ կընդունվեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների իմաստն ու էությունը: Հույս ունենք, որ այդ բացատրություններն ըստ պատշաճ կերպով կընդունվեն»,- նշել է նա: 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

--00--ԱՀ