ԼՂ վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Մակրոն

ԼՂ վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը: Այս մասին նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Արցախում կրակի դադարեցման պարամետրերը: Ֆրանսիայի ղեկավարությունը Թուրքիային կոչ է անում դադարեցնել տարածաշրջանում սադրանքները, խուսափել որևէ գործողությունից, որ կարող է վնասել ապագա համաձայնությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

--00--ԱԹ