Պուտինը կոչ է արել ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցել Փաշինյանին և Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի ղեկավարներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններ ստեղծելու վճռականության հարցում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

«Իսկապես, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվեն նմանատիպ բարդ, հանգույցի վերածված հակամարտությունները, անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, գնալ այդ փոխզիջումներին: Իսկ դրա համար անհրաժեշտ է որոշում կայացնողների տղամարդկությունը»,- ասել է նա:

Այս առթիվ, ըստ ՌԴ նախագահի, պետք է բոլորն աջակցեն ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին` տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման պայմաններ ստեղծելու իրենց վճռականության և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների երկարաժամկետ ձևավորման հարցում ցուցաբերած վճռականության համար:

--00--ԱԹ